Հայոց պետականություն, անհատ, կրթություն, աշխատանք. վարչապետը ներկայացրեց ռազմավարության հիմքում ընկած ազգային արժեքները

ՌՌոզա Խաչատրյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մատենադարանում Հայաստանի վերափոխման մինչև 2050 թվականի ռազմավարությունը ներկայացնելիս նշեց, որ գաղափարական հիմքը, որը դրված է ռազմավարության հիմքում, ներառում է մեր ազգային արժեքները (Հայոց պետականությունը, անհատը, կրթությունը, աշխատանքը), մեր ազգային նպատակները (պետականության հավիտենականությունը, ՀՀ քաղաքացիության և քաղաքացու արժևորումը, ամուր ինքնությունը, համահայկականության առանցքը), հանրային պահանջարկը և զանգվածային վերափոխման իմաստը (վերափոխել միլիոնավոր անհատների վերաբերմունքը Հայաստանի հանդեպ):

«Այս ամենը, մեր անելիքը մենք ձևակերպել ենք երեք առաջնորդող կարգախոսների մեջ:

«Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է». այս կարգախոսը կուլմինացիան է այն նպատակների, որի մասին խոսում էի: Հաջորդ կարգախոսը՝ «Կառուցենք Հայաստանը նորովի»: Հայաստանում շատ բան կառուցված է, բայց այդ կառուցված և չկառուցված շատ բաներ մենք պետք է տեղավորենք այդ ռազմավարական տրամաբանության մեջ և պետք է, այո՛, մեր երկիրը կառուցենք նորովի:

Եվ մյուս կարգախոսը, որը բխում է անհատի արժևորումից՝ «Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց, և այդ մեկ մարդը դու ես»: Ահա սա է մեր ռազմավարության գաղափարական հենքը»,- նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում