ՄՄարիամ Մխիթարյան

Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում. Պոմպեո

Մենք հավատարիմ ենք Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում. Պոմպեո

ԱՄՆ Պետքարտուղար Մայք Պոմպեոն շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ անկախության 29-րդ տարեդարձի առթիվ: 

«Ամերիկայի Միացյալ Նահանգների անունից շնորհավորում եմ Հայաստանի ժողովրդին Անկախության օրվա՝ Խորհրդային Միությունից ձեր անկախության հռչակման առթիվ: Միացյալ Նահանգները պարտավորվում է շարունակել կառուցել մեր երկկողմ գործընկերությունը, քանի որ մենք ամրապնդում ենք մեր ժողովուրդների միջև կապերը` հիմնված ընդհանուր ժողովրդավարական արժեքների, խաղաղության և բարգավաճման ձգտումների վրա:

Միացյալ Նահանգները ողջունում է օրենքի գերակայության ամրապնդման, անկախ դատական ​​համակարգի ստեղծման և տնտեսական ու ներդրումային հնարավորությունների մեծացման հարցում Հայաստանի շարունակական նվիրվածությունը: Մենք ողջունում ենք թափանցիկության, պատշաճ ընթացակարգի և քաղաքացիների առջև հաշվետվողականության բարձրացման միջոցով կոռուպցիայի դեմ պայքարի Հայաստանի շարունակական ջանքերը և կշարունակենք աջակցել ձեզ այդ հարցում:

Մենք նաև հավատարիմ ենք մնում Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանն աջակցելու հարցում և կողմերին հորդորում ենք հնարավորինս շուտ վերսկսել բովանդակային բանակցությունները Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո:

Չնայած COVID-19-ն այս տարի եզակի մարտահրավերներ բերեց աշխարհին, մենք հպարտ ենք, որ համաճարակի դեմ պայքարում մեր սերտ համագործակցությունն էլ ավելի ամրապնդեց մեր ժողովուրդների համագործակցությունը:

Հայ ժողովրդին մաղթում եմ խաղաղության, ազատության և բարեկեցության տարի»,- ասված է ուղերձում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում