Դատարանն օրինաչափ է համարել, որ Ծառուկյանի մասով քրեական գործը քննում է ԱԱԾ-ն. Քյարամյան

ՌՌոզա Խաչատրյան

«Եռաբլուր» զինվորական պանթեոնում ԱԱԾ տնօրեն Արգիշտի Քյարամյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ աղմկահարույց քրեական գործերին՝ մանրամասնելով, որ օրինակ՝ ՊԵԿ նախկին տնօրեն Գագիկ Խաչատրյանի վերաբերյալ քրեական գործից մաս է անջատվել, և այն այս պահին գտնվում է դատարանում: 

«Այսպիսի քրեական գործերի առանձնահատկությունն այն է, որ քրեական գործից անընդհատ նոր քրեական գործեր են հարուցվում, նոր դրվագներ, որոնք լրացուցիչ քննության առարկա են դառնում»,- նշեց Քյարամյանը:

Ինչո՞ւ է Գագիկ Ծառուկյանի վերաբերյալ քրեական գործը քննում ԱԱԾ-ն և ոչ թե Հատուկ քննչական մարմինը՝ հարցին ի պատասխան ԱԱԾ տնօրենը նշեց, որ դատախազությունն ունի իրավասություն ցանկացած քրեական գործ վերցնել մեկ նախաքննական մարմնից և փոխանցել մեկ այլ նախաքննական մարմնի:

«Այս հարցի վերաբերյալ ունենք նաև դատարանի մոտեցում: Դատարանը ևս օրինաչափ է հայտարարել հանգամանքը, որ սույն քրեական գործը քննում է ԱԱԾ-ն»,- նշեց Արգիշտի Քյարամյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում