ԱԱրման Գալոյան

Ունենք Հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք. Արայիկ Հարությունյան

Ունենք Հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք. Արայիկ Հարությունյան

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի կարծիքով Հայաստանի երրորդ հանրապետության 29-րդ տարեդարձի գլխավոր խորհուրդն է այն, որ շատ սփյուռքահայեր ներկայում ապաստան են գտնում Հայաստանում։

«Շատ սփյուռքահայեր ապաստան են գտել Հայաստանի Հանրապետությունում, իսկ տասնամյակներ առաջ մեր եղբայրներն ու քույրերն ապաստան էին փնտրում օտար ափերում»,-ասել է Հարությունյանը Մատենադարանում լրագրողների հետ ճեպազրույցում:

«Մենք ունենք Հայրենիք՝ կայացած զարգացող երկիր՝ Հայաստանի Հանրապետություն, Արցախի Հանրապետություն։ Ունենք Հայրենիք, որը մերն է, որի տերը մենք ենք։ Որպես հայ նշեմ, որ այդ օրը մենք բոլորս հպարտություն ենք ապրում»,- հավելել է Արցախի նախագահը։  

Նա նաև տեղեկացրեց, որ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի հետ պայմանավորվել են Արցախում հանրային ժամանակակից հանրային գրադարան ունենալու շուրջ համագործակցության վերաբերյալ, և քննարկել, թե նոր ժամանակակից տեխնոլոգիաներն ինչպես են աշխատում  Մատենադարանում:

Հարությունյանը ֆեյսբուքի իր էջում անդրադարձել է Մատենադարանի տնօրենի հետ օրերս ձեռք բերած պայմանավորվածություններին:

«Օրեր առաջ Ստեփանակերտում ընդունել էի Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտի՝ Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղեւոնդյանին և նրա գլխավորած պատվիրակությանը:

Նրա հրավերով այսօր այցելել եմ Մատենադարան, ծանոթացել հայ ձեռագրային ժառանգության բացառիկ նմուշներին, շրջայց կատարել արխիվային պահոցում և ձեռագրերի վերականգնման բաժնում:

Պարոն Տեր-Ղեւոնդյանի հետ մտքեր ենք փոխանակել համագործակցության ընդլայնման տարբերակների շուրջ: Մասնավորապես, նախատեսում ենք մայրաքաղաքում գործող հանրապետական գրադարանի համար արդի բոլոր չափորոշիչներին համապատասխանող պայմաններ ստեղծել, և այդ գործում Մատենադարանը, կարծում եմ, իր ծանրակշիռ մասնակցությունը կունենա»:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում