ԳԳայանե Թամամյան

Լիտվայի և Լեհաստանի նախագահները հայտարարել են, որ իրենք ևս կարող են փակել Բելառուսի հետ պետական սահմանը. TACC

Լիտվայի և Լեհաստանի նախագահները հայտարարել են, որ իրենք ևս կարող են փակել Բելառուսի հետ պետական սահմանը. TACC

Լիտվան և Լեհաստանը նույնպես կարող են փակել Բելառուսի հետ պետական սահմանը: Այս մասին հայտարարել են երկու երկրների նախագահներ Գիտանաս Նաուսեդան և Անջեյ Դուդան` այսօր կայացած հեռախոսազրույցի ընթացքում` ի պատասխան Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի՝ այդ երկրների հետ սահմանները փակելու մասին հայտարարությանը: Այս մասին տեղեկացնում է TACC գործակալությունը:

«Որոշ երկրների իշխանություններ պարզապես մոռանում են, որ միջազգային հարաբերություններում գործում է «հայելային սկզբունք»։ Սահմանները կարող են փակվել երկու կողմից»,- ասել է Նաուսեդան` Մինսկի գործողությունները որակելով «սադրանք՝ առանց կոնկրետ հիմքերի»։

Քննարկման արդյունքում երկու երկրների ղեկավարները եկել են այն եզրահանգման, որ Բելառուսի սպառնալիքները հաստատող ակտիվ գործողություններ դեռևս չկան: 

 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում