ԱԱրման Գալոյան

ՀՀ ոստիկանապետն ընդունել է ՌԴ դեսպանին

ՀՀ ոստիկանապետն ընդունել է ՌԴ դեսպանին

Սեպտեմբերի 18-ին ՀՀ ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին։ 

Վահե Ղազարյանը, ողջունելով դեսպանին, կարևորել է երկու երկրների միջև բարեկամական սերտ հարաբերություններն ու հատկապես Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միջև ամենօրյա ակտիվ փոխգործակցությունը։

Ոստիկանության պետը շնորհավորել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության ներքին գործերի նախարարության նորանշանակ ներկայացուցիչ Գրիգորի Պուստովիտովին և մաղթել արդյունավետ աշխատանք։

Սերգեյ Կոպիրկինը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ մատնանշել է երկու պետությունների իրավապահ կառույցների ինչպես երկկողմ, այնպես էլ ՀԱՊԿ շրջանակներում սերտ փոխգործակցությունը։

Նա խոսել է անցած տարի Հայաստանում տեղի ունեցած Հայաստանի ոստիկանության և Ռուսաստանի ներքին գործերի նախարարության միավորված կոլեգիայի նիստի մասին և վստահություն հայտնել, որ ձևավորված սերտ համագործակցությունն ավելի կզարգանա։

Հանդիպմանը ոստիկանության պետի տեղակալ Արա Ֆիդանյանը հյուրերին ներկայացրել է ոստիկանությունում ընթացող բարեփոխումների մանրամասներ։

Քննարկվել են նաև փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում