ԱԱրման Գալոյան

ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

ԱԳ նախարարն ընդունել է Շվեդիայի դեսպանին

Սեպտեմբերի 18-ին ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունել է Շվեդիայի նորանշանակ դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ հավատարմագրերի պատճենը հանձնելու կապակցությամբ։

ԱԳ նախարարը շնորհավորել է Պատրիկ Սվենսոնին պատասխանատու առաքելությունը ստանձնելու կապակցությամբ և հույս հայտնել, որ դեսպանն իր գործունեությամբ կնպաստի հայ-շվեդական հարաբերությունների` որակապես նոր մակարդակի բարձրացմանն ու երկկողմ օրակարգի հարստացմանը:

Երկուստեք անդրադարձ է կատարվել երկկողմ և տարածաշրջանային օրակարգի մի շարք հարցերի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում