ԱԱրման Գալոյան

Երեքշաբթի օրը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Երեքշաբթի օրը Ազգային ժողովն արտահերթ նիստ կգումարի

Երեքշաբթի օրը տեղի կունենա ԱԺ արտահերթ նիստ՝ տեղեկացրել է ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը: Արտահերթը կանցկացվի ժամը 11-ին, Կառավարության հրավիրած օրակարգով:

1lurer.am-ը տեղեկացավ, որ ԱԺ-ն քննարկելու է «Սոցիալական աջակցության մասին» օրենքում և դրան կից օրինագծերում փոփոխությունների փաթեթը: Օրինագծով Ինտեգրված սոցիալական ծառայությունների պետական գրասենյակի հիմքի վրա ստեղծվելու է նոր կառույց՝ Համալիր սոցիալական ծառայությունը: Նոր կառույցի ստեղծումը, ըստ նախագծի հիմնավորման, պայմանավորված է Կառավարության որդեգրած ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրման քաղաքականությամբ:

Աժ նախագահը տեղեկացրեց, որ սեպտեմբերի 22-ին՝ ժամը 11-ին, կառավարության  հրավիրած օրակարգով տեղի կունենա արտահերթ նիստ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում