ՆՆարե Ոսկանյան

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրինագծերը

ԱԺ-ն ընդունեց քննարկված օրինագծերը

Ազգային ժողովն այսօր 107 կողմ ձայնով ընդունեց Կառավարության ներկայացրած «ՀՀ կառավարության և Բուլղարիայի Հանրապետության կառավարության միջև «ՀՀ և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի կիրարկման արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

 ««ՀՀ-ն և Բենիլյուքսի պետությունների (Բելգիայի Թագավորություն, Լյուքսեմբուրգի Մեծ Դքսություն, Նիդեռլանդների Թագավորություն) միջև «Եվրոպական միության և Հայաստանի Հանրապետության միջև` առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց կողմ 108 ձայներով:

110 կողմ ձայնով ընդունվեց ««Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2013 թվականի ապրիլի 19-ին կնքված «Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման (ռեադմիսիայի) մասին» համաձայնագիրը կիրարկող արձանագրությունը վավերացնելու օրենքի նախագիծը 

108 կողմ ձայներով, առաջին ընթերցմամբ ընդունվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը, որը հեղինակել են պատգամավորներ Աննա Կոստանյանը, Մխիթար Հայրապետյանը, Վահագն Թևոսյանը, Արթուր Մանուկյանը և Արման Եղոյանը:

Հիշեցնենք, որ նախագծով նախատեսվում է, որ կկանոնակարգվի կինեմատոգրաֆիայի ազգային մարմնի լիազորությունները, բացի դրանից՝ կինեմատոգրաֆիայի ոլորտը ֆինանսավորելու համար կներգրավվեն լրացուցիչ ֆինանսական միջոցներ՝ ազգային ֆիլմերի աջակցության դրամագլխի ձևավորման արդյունքում:

110 ձայնով խորհրդարանն ընդունեց Կառավարության ներկայացրած «Կինեմատոգրաֆիական համատեղ արտադրության Եվրոպայհի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:

«Հայաստանի Հանրապետության ու Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի միջև 2020 թվականի փետրվարի 7-ին ստորագրված «Մեղրիի սահմանային անցակետի ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն ընդունվեց կողմ 109 ձայնով:

«Ջրային օրենսգրքում լրացում կատարելու» օրենքի նախագիծն առաջին ըներցմամբ ընդունվեց կողմ 109, դեմ 0, ձեռնպահ 1 ձայներով: 

Աժ պատգամավորներ Սիսակ Գաբրիելյանի, և Սիփան Փաշինյանի ներկայացրած «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին» օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունվեց կողմ 109 ձայնով: 

Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է նաև փոխհատուցում տրամադրել այն դեպքում, երբ հրետակոծության հետևանքով վնաս է պատճառվել բնակչի մթերատու կենդանիներին:

«Կրթության մասին» օրենքում փոփոխություն, լրացումներ կատարելու օրենքի նախագիծն առաջին ընթերցմամբ ընդունելու հարցն ընդունվեց կողմ 109, ձեռնպահ 1 ձայներով: 

Կառավարության ներկայացրած «Հարկային օրենսգրքում փոփոխություն կատարելու» և «Գործունեության իրականացման ծանուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու օրենքների նախագծերի փաթեթը առաջին ընթերցմամբ ընդունվեց կողմ 110 ձայնով:

Կառավարության «2020 թ. ապրիլի 7-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարության միջև 2018 թվականի ֆինանսական համագործակցության մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքի նախագիծն ընդունվեց կողմ 111 ձայնով:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում