ՆՆարեկ Սահակյան

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտգործնախարարության պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է ՀՀ արտգործնախարարության պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 18-ին ընդունել է ՀՀ արտաքին գործերի նախարարության պատվիրակությանը՝ գլխավոր քարտուղար Վահագն Մելիքյանի գլխավորությամբ՝ տեղեկացնում են ԱՀ նախագահի մամուլի գրասենյակից:

Հանդիպմանը, որին մասնակցում էր ԱՀ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը, քննարկվել են արտաքին քաղաքականությանը վերաբերող հարցեր:

Նախագահ Հարությունյանը կարևորել է գործընկեր կառույցների սերտ և փոխհամակարգված աշխատանքը՝ ընդգծելով ընդհանուր մարտահրավերներին դիմակայելու գործում միասնական և ներդաշնակ արտաքին քաղաքականության իրականացման անհրաժեշտությունը։

Իր հերթին, Վահագն Մելիքյանը շնորհակալություն է հայտնել նախագահին ջերմ ընդունելության համար՝ համոզմունք հայտնելով, որ Արցախի գործընկերների հետ հանդիպումներն ու քննարկումները կնպաստեն հայկական երկու հանրապետությունների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև փորձի փոխանակմանը և համագործակցության ամրապնդմանը։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում