Խնդրում եմ, հայտարարությունների մեջ զգույշ լինել. բանավեճ «Կինեմատոգրաֆիայի մասին» նախագծի քննարկմանը

ՆՆարե Ոսկանյան

Խորհրդարանում քննարկվեց «Կինեմատոգրաֆիայի մասին» և հարակից այլ օրենքներում փոփոխությունների նախագիծը: Օրենքի համահեղինակ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Մխիթար Հայրապետյանը, դիմելով ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանին, նշեց, որ նրա ելույթից տպավորություն էր, որ նախագիծը չի բխում և չի տեղավորվում գործադիրի մշակութային քաղաքականության մեջ:  

«Վստահեցնում եմ՝ կինոն մշակութային քաղաքականության մեջ ունի առաջնահերթ տեղ: Այս իմաստով, խնդրում եմ, հայտարարությունների մեջ լինել զգույշ, քանի որ նախապես նախագիծը համաձայնեցված է եղել ոլորտային գերատեսչության հետ: Այո՛, ֆինանսական մասով ունենք խնդիրներ, ինչը սպասելի էր: Ինձ համար համոզիչ են այդ մասով այն հակափաստարկները, որոնք Կառավարության կողմից բերվեցին»,- ասաց պատգամավորը: 

Նա ընդունում է՝ առանձին ոլորտներին նման հարկային արտոնություններ տալն ինչ-ինչ առումով ռիսկային է: 

«Պարոն Խզմալյան, սա միայն մշակութային հարց չէ: «Կինո» ասվածն ուղղակիորեն կրթական կարևորագույն բաղադրիչ ունի»,- ասաց պատգամավորը՝ նշելով, որ հակափաստարկները ծանրակշիռ են, բայց  կարևոր է, որ առաջարկվեն այլընտրանքային խթանիչ միջոցներ:

ԿԳՄՍ փոխնախարար Արա Խզմալյանն իր ելությում նշեց, որ Հայրապետյանի ասած յուրաքանչյուր նախադասության տակ՝ կինոյի բովանդակության, բարոյահոգեբանական ներգործության վերաբերյալ, ստորագրում է՝ շեշտելով, որ բովանդակային առումով որևէ տարաձայնություն չունեն: 

«Այն, որ կինոյի մասին օրենքն անհրաժեշտ է, տարակարծություն չունենք: Գործադիրի միակ խնդրանքը և առաջարկն այն է, որ մենք շարունակենք հստակեցնել առաջարկությունները, որոնց նպատակն օրենքը լիարժեք կիրառելի դարձնելն է»,- ասաց փոխնախարարը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում