ՄՄարիամ Մխիթարյան

Եվրոպան՝ ընդդեմ Լուկաշենկոյի

Եվրոպան՝ ընդդեմ Լուկաշենկոյի

Լեհաստանի և Լիտվայի վարչապետները համագործակցության մասին հռչակագիր են ստորագրել, որը, մասնավորապես, վերաբերում է բելառուսական ցույցերի մասնակիցներին օգնություն ցուցաբերելուն: Իսկ Լեհաստանի վարչապետը Եվրամիությանն առաջարկել է Բելառուսի համար ստեղծել կայունացման հիմնադրամ՝ առնվազն մեկ միլիարդ եվրոյի չափով, հայտնում է Interfax-ը:

Եվրախորհրդարանն էլ Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին համարել է ոչ լեգիտիմ ղեկավար և սատարել է նրա դեմ պատժամիջոցների կիրառմանը: Ավելի վաղ հաղորդվել էր, որ սեպտեմբերի 22-ին պատժամիջոցներ կարող են սահմանվել բելառուսցի 40, նույնիսկ 50 անձի նկատմամբ: Ցուցակում ընդգրկված կլինեն ընտրական հանձնաժողովի, ներքին գործերի, արդարադատության նախարարությունների ներկայացուցիչներ: Միևնույն ժամանակ, աղբյուրները հայտնել են, որ Լուկաշենկոն չի ընդգրկվի պատժամիջոցների ցուցակում:

Միաժամանակ, 29 երկիր՝ Միացյալ Նահանգների գլխավորությամբ, կոչ է արել Բելառուսի իշխանություններին՝ զերծ մնալ ինտերնետի անջատումից և կատարել երկրի պարտավորությունները մարդու իրավունքների ոլորտում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում