ԱԱննա Ավետիսյան

Լուկաշենկոն հայտարարել է, որ փակում է սահմանները Լիտվայի ու Լեհաստանի հետ. BBC

Լուկաշենկոն հայտարարել է, որ փակում է սահմանները Լիտվայի ու Լեհաստանի հետ. BBC

Բելառուսը ստիպված է փակել Լիտվայի և Լեհաստանի հետ պետական ​​սահմանը: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն՝ այսօր ելույթ ունենալով «Հանուն Բելառուսի» կանանց ֆորումում: Փոխանցում է BBC-ն:

«Ստիպված ենք զորքերը դուրս բերել փողոցներից, ինչպես արդեն ասել էի, բանակի կեսը զինել և փակել պետական ​​սահմանը արևմուտքից՝ առաջին հերթին Լիտվայի և Լեհաստանի հետ: Մենք ստիպված ենք ամրացնել պետական ​​սահմանը մեր եղբայրական Ուկրաինայի հետ»,- ասել է Լուկաշենկոն:

«Չեմ ցանկանում, որ իմ երկիրը պատերազմի: Առավել եւս, ես չեմ ցանկանում, որ Բելառուսը և նույն Լեհաստանը, Լիտվան վերածվեն ռազմական գործողությունների թատերաբեմի, որտեղ լուծվելու են ոչ մեր հարցերը: Ուստի այսօր ամենագեղեցիկ, առաջադեմ, հայրենասեր մարդկանց այս դահլիճի առջև ուզում եմ դիմել Լիտվայի, Լեհաստանի եւ Ուկրաինայի ժողովուրդներին՝ կանգնեցրեք ձեր խելահեղ քաղաքական գործիչներին, թույլ մի տվեք, որ պատերազմ սկսվի»,- ասել է Լուկաշենկոն

Լուկաշենկոն նաև ավելացրել է, որ Ռուսաստանի նախագահի և պաշտպանության նախարարի հետ միասին պատրաստվում է կառուցել Միութենական պետության ընդհանուր պաշտպանությունը:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Լիտվայի Սեյմը նախագահի նախկին թեկնածու Սվետլանա Տիխանովսկայային ճանաչել էր որպես Բելառուսի ընտրված նախագահ։ Էստոնիան, Լատվիան և Լիտվան պերսոնա նոն գրատա են հայտարարել Լուկաշենկոյին, նրա որդուն և Բելառուսի բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։

Սվետլանա Տիխանովսկայան շարունակում է գտնվել Լիտվայում։ Նա լքել էր Բելառուսը ԿԸՀ-ում իրավապահների հետ տեղի ունեցած հանդիպումից հետո, իսկ ավելի ուշ հրապարակել տեսաուղերձ, որտեղ նշել, որ ստիպված է գնացել այդ քայլին։ Նա իր ուղերձն ավարտել էր «Երեխաներն ամենակարևորն են, որ ունենք այս կյանքում» արտահայտությամբ։

Ուկրաինայում էլ գտնվում են Բելառուսի ընդդիմության համակարգող խորհրդի նախագահության անդամներ Իվան Կրավցովը և Անտոն Ռոդնենկովը։ Նրանց հետ կատարվածն Ուկրաինայում և Բելառուսի ընդդիմությունում անվանում են ստիպողական արտաքսում։ Ընդդիմության մեկ այլ առաջնորդ՝ Մարիա Կոլեսնիկովան, որին նույնպես ցանկանում էին արտաքսել երկրից, սահմանին պատռել է անձնագիրը և տեղափոխվել Մինսկի քննչական մեկուսարան։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում