ԼԼիլիթ Գասպարյան

ՔՊ-ն նիստ է հրավիրել՝ գործադիրի և օրենսդիրի անդամների մասնակցությամբ. ներկա է վարչապետը

ՔՊ-ն նիստ է հրավիրել՝ գործադիրի և օրենսդիրի անդամների մասնակցությամբ. ներկա է վարչապետը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության կենտրոնական գրասենյակում մեկնարկել է հավաք՝ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների, գործադիրի ներկայացուցիչների և մարզպետների մասնակցությամբ:

Հանդիպմանը ներկա է վարչապետ Նիկոլ Փաշինյանը: ՔՊ գրասենյակ ներս մտնելուց առաջ Կառավարության ղեկավարը չպատասխանեց լրագրողների հարցերին: 

Մեր տեղեկություններով՝ հավաքի մասնակիցները քննարկելու են կադրային նոր փոփոխություններին, Կառավարության գործունեությանը, Կառավարություն-ԱԺ համագործակցությանը վերաբերող հարցեր: 

Սա գործադիրի և օրենսդիրի անդամների մասնակցությամբ առաջին մեծ աշխատանքային քննարկումն է: 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում