Խստացվում է հարկային ստուգումներին խոչընդոտելու դեպքում պատասխանատվությունը

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում առաջին ընթերցմամբ քննարկվեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխությունների նախագիծը: 

ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի խոսքով՝ օրենսդրությամբ նախատեսվում է ստուգման ընթացքում խոչընդոտող գործողությունների դեպքում վարչական պատասխանատվության շրջանակներում ներառել ոչ միայն համալիր հարկային ստուգման դեպքերը, այլ նաև Հարկային օրենսգրքով նախատեսված հարկային հսկողության այլ տեսակները:

«Հարկային ծառայողին օրենքով վերապահված լիազորությունների իրականացման համար բացակայում են երաշխավորող նորմեր՝ այդ միջոցառումների ընթացքում փաստաթղթեր պահանջելու և ստուգման, հարկային հսկողության առարկային վերաբերող այլ նյութեր պահանջելու համար նախատեսված համապատասխան երաշխավորություն»,- ասաց Հովհաննիսյանը: 

Վարչական պատասխանատվություն նախատեսելով 182.1 հոդվածում, ՊԵԿ նախագահի խոսքով ապահովագրում են պետական ծառայողի լիազորությունների լիարժեք  իրականացումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում