ԿԿարմեն Ղուկասյան

Արցախի նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել մարզական ոլորտի մի խումբ երախտավորների

Արցախի նախագահը պատվավոր կոչումներ է շնորհել մարզական ոլորտի մի խումբ երախտավորների

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 17-ին ընդունել է մարզական ոլորտի մի խումբ երախտավորների և ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի զարգացման, մարզական հերթափոխի պատրաստման գործում ունեցած ավանդի և Ֆիզկուլտուրնիկի օրվա կապակցությամբ պատվավոր կոչումներ շնորհել նրանց:

Երկրի ղեկավարն իր շնորհավորանքի խոսքում նշել է, որ չնայած խորհրդային տարիներին Ադրբեջանի կողմից տարբեր արհեստական խոչընդոտներ էին ստեղծվում Արցախում մարզական կյանքի զարգացման համար, այնուամենայնիվ, շատերը, անտեսելով քաղաքական արգելքները, ըստ պատշաճի կատարեցին իրենց գործը:

«Ձեր դաստիարակած բոլոր սերունդների անունից իմ անկեղծ շնուհակալությունն եմ ուզում հայտնել ձեզ: Այս պատվավոր կոչումները ձեր մեծ վաստակի դիմաց իշխանությունների համեստ գնահատականն են»,- ասել է ԱՀ նախագահը:

Հանդիպմանը մասնակցել են ԱՀ ռազմահայրենասիրության, երիտասարդության, սպորտի և զբոսաշրջության նախարար Սամվել Շահրամանյանը, պաշտոնատար այլ անձինք:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում