ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ-ն քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

ԱԺ-ն քննարկում է «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխությունների նախագիծը

Խորհրդարանը շարունակում է քննարկել «Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն առաջին ընթերցմամբ ընդունելու մասին հարցը:

«Քրեական ենթամշակույթի մասով արդեն նշել ենք, որ երկու դեպք կա օրենքով, երբ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը կարող է դիմել իրավապահներին՝  օպերատիվ-հետախուզական գործունեության միջոցով պարզելու երկու հանգամանք՝ մեկը գույքի փաստացվի տիրապետումն էր, մյուսը, ինչպես դուք իրավացիորեն նշեցիք, քրեական ենթամշակույթի հետ կապը:

Եվ օրենքում հետևյալ ամրագրումն է, որ քրեական ենթամշակույթի հետ կապի ստուգման նպատակով ստուգվում է տվյալ անձի կամ վերջինիս ընտանիքի անդամի կապը և նշվում է փակագծում, այսինքն՝ այն օրենքը, որ Քրեական օրենսգրքի փոփոխությունները մենք ընդունեցինք, ուժի մեջ են և գործում են, նշված է փակագծերում «օրենքով գող» հասկացությունը, իրենց հետ կապը՝ անմիջապես կամ ուղղակի և անուղղակի շփումները, հեռահար կապի միջոցով շփումը, ենթամշակույթ կրողին որևէ հարցով դիմած լինելու հանգամանքը, որը, ինչպես դուք հասկանում եք, բացառապես կարող է ստուգվել հենց օպերատիվ-հետախուզական միջոցառումների ճանապարհով: Դա է ամրագրված»,- ԱԺ ամբիոնից հայտարարեց ՀՀ արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: 

Հարցին՝ կա՞ արդյոք այլ գործիքակազմ, որ ճշգրտումների փուլը չմնա միայն պաշտոնյայի կամ պաշտոնի հավակնորդի բարեղճության կամ ազնվության վրա, Բադասյանը դրական պատասխանեց՝ ընդգծելով, որ հենց այդ նպատակով է փոփոխությունը կատարվում:

«Ձեր նշած խնդիրը կա, օրինակ՝ ՔԿՀ-ներում պահվող դատապարտյալների մասով, երբ, օրինակ՝ ներման խնդրագրերն ենք քննարկում, այնտեղ բոլոր տեղեկանքներում գրված է՝ բացասական վերաբերմունք ունի քրեական ենթամշակույթի հանդեպ: Եվ հիմա մենք Քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ առաջարկելիս ևս փորձում ենք այս խնդիրը ոչ թե ուղղակի հարթ ձևակերպել և ստանալ պատասխան, այլ այլ հանգամանքներ ուսումնասիրելով գալ եզրահանգման ենթամշակույթի նկատմամբ վերաբերմունքի: Դե, այս դեպքում ուղղակի շեղվեցի՝ նշելով, որ նույն խնդիրը նաև այնտեղ կա: Այս դեպքում նրա համար երկու դեպք սահմանել ենք, որ օպերատիվ-հետախուզական միջոցառում իրականացնելու հնարավորություն լինի, և այդ տեղեկությունը Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը ստանա»,- պարզաբանեց նախարարը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում