ԿԿարմեն Ղուկասյան

Կքրեականացվի ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Կքրեականացվի ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը

Ազգային ժողովն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների ներկայացրած օրինագիծը, որով առաջարկվում է քրեականացնել ցեղասպանության ուղղակի և հրապարակային հրահրումը: 

ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխությունների նախագծին կողմ քվեարկեց 121 պատգամավոր: Նախագծով սահմանվում է, որ ցեղասպանության ուղղակի եւ հրապարակային հրահրումը պատժվում է ազատազրկմամբ` ութից տասը տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է զանգվածային լրատվության միջոցներով կամ համակարգչային համակարգի միջոցով, մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ` պատժվում է ազատազրկմամբ` տասից տասնչորս տարի ժամկետով:

Նույն արարքը, որը կատարվել է` կազմակերպված խմբի կողմից, պաշտոնեական դիրքն օգտագործելով` պատժվում է ազատազրկմամբ տասնչորսից քսան տարի ժամկետով կամ ցմահ ազատազրկմամբ:

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծն Ազգային ժողովի հունիսի 18-ի նիստում ստացել էր 100 կողմ ձայն և ընդունվել առաջին ընթերցմամբ:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում