Վերջնական որոշումներ կլինեն հոկտեմբերի 8-9-ին. փոխվարչապետը՝ ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրի մասին

ԱԱրման Գալոյան

ԱՊՀ և ԵԱՏՄ տարածքում այսօր կանոնավոր փոխադրումներ չկան, կա միայն ցամաքային մի ուղի՝ Բելառուս-ՌԴ, բայց դա էլ խնդիր է և այլ կարգավորման տիրույթում է՝ հայտարարել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ անդրադառնալով ՌԴ մեկնել ցանկացող քաղաքացիների խնդրին:

«Մենք համարեցինք, որ ամենաարդյունավետ հարթակը միասնական լուծման գալու և խնդիրը կարգավորելու համար ԵԱՏՄ հարթակն է: Այդ հարցն օրակարգային է, այն կքննարկվի նաև վաղը, և ես կարծում եմ՝ վերջնական որոշումների կգանք հոկտեմբերի 8-9-ին»,- ասել է Մհեր Գրիգորյանը: Նա կարծիք հայտնեց, որ առաջիկայում դժվար թե որևէ երկիր բացի իր սահմանը:

Գրիգորյանը նաև հայտնեց, որ Եվրասիական տնտեսական միության շրջանակում չի բացառվում, որ իրականացվի կորոնավիրուսի թեստերի փոխճանաչման գործընթաց: «Նախնական լուծումները կլինեն այնպիսին, որ թեստերի փոխճանաչման գործընթաց այնուամենայնիվ պետք է իրականացվի: Չեմ կարծում, որ մոտ ժամանակներում որևէ երկիր ազատ բացի: Եվ այդ առումով պետք է լինելու թվայնացված հավելված, և հիմա ինտենսիվ աշխատանքներ են ընթանում  հենց հավելվածի ուղղությամբ, որ մեր որոշումներն իրագործման ենթակա լինեն, բովանդակությունը մտնի հավելված»,-ասաց փովարչապետն ու հույս հայտնեց, որ այն մոտ ժամանակներում որոշակի ձևաչափով կաշխատի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում