ՄՄարիամ Մխիթարյան

Մոսկվան դժգոհ է, որ Նավալնու թունավորման գործը կապվում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման հետ

Մոսկվան դժգոհ է, որ Նավալնու թունավորման գործը կապվում է «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման հետ

Մոսկվան քննադատել է եվրոպացի քաղաքական գործիչների ելույթները Ալեքսեյ Նավալնու թունավորման պատճառով ստեղծված իրավիճակը, կոչ է արել այն չքաղաքականացնել և թույլ չտալ, որ միջադեպն ազդի «Հյուսիսային հոսք 2» գազատարի կառուցման վրա:

Ավելի վաղ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Հեյկո Մաասը չէր բացառել, որ թունավորման հետ կապված իրավիճակը կարող է ազդել «Հյուսիսային հոսք 2»-ի ճակատագրի վրա, իսկ ԵՄ միջազգային հարցերով գերագույն ներկայացուցիչ Խոսեպ Բորելը նշել էր, որ դա Բեռլինի որոշելու խնդիրն է:

Գերմանական Die Zeit պարբերականի տվյալներով՝ Գերմանիան Վաշինգտոնին առաջարկել է միլիարդ դոլար արժողությամբ գործարք՝ «Հյուսիսային հոսք 2» գազատարի նկատմամբ պատժամիջոցներից հրաժարվելու դիմաց: Բեռլինը պատրաստ է ֆինանսավորել ամերիկյան հեղուկացված բնական գազի ներմուծման համար նախատեսված երկու նավահանգիստների կառուցումը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում