ԱԱրման Գալոյան

ԲՀԿ խմբակցությունը վիրավորվել է ԿԳՄՍ նախարարի հայտարարությունից և բոյկոտում է ԱԺ նիստը

ԲՀԿ խմբակցությունը վիրավորվել է ԿԳՄՍ նախարարի հայտարարությունից և բոյկոտում է ԱԺ նիստը

ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավորները չեն մասնակցում Կառավարության հետ հարցուպատասխանին. նրանք հայտարարեցին ԱԺ նիստը բոյկոտելու մասին: Պատճառը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի՝ ԱԺ-ում իր հրաժարականի հարցի քննարկման ժամանակ ամփոփիչ ելույթն է, երբ պատասխանել էր ԲՀԿ խմբակցության քննադատություններին:

Հիշեցնենք՝ Հարությունյանը հայտարարել էր, թե կրթության նոր չափորոշիչները «Մի խումբ կոտայքցիներ կսովորեն հարգել դիմացինին, ղեկավարել սեփական հորմոնները, սիրել եկեղեցին և այլևս եկեղեցու տարածքում չի լինի օտարի նկատմամբ սեռական բռնություն, այ դա է սովորեցնելու սա»:

ԲՀԿ խմբակցության պատգամավորները լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեցին, թե քննարկելու են Հարությունյանի պահվածքին իրավական գնահատական տալու հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում