Օգոստոսին զբոսաշրջային ոլորտն աշխատել է ծանրաբեռնված. վարչապետ

ՆՆարե Ոսկանյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, թե այս տարի աշխատատեղերն ավելացել են 6600-ով, եղել է նաև տեղեկություն, որ կորոնավիրուսի հետ կապված՝ 70.000 աշխատատեղ կրճատվել է:

Մարուքյանը վարչապետից հետաքրքրվեց, թե աշխատատեղեր որ ոլորտներում են բացվել, և աշխատավարձի բարձրացում որտեղ է եղել:

Նիկոլ Փաշինյանը տեղեկացրեց, որ այդ տվյալները կոնկրետ հաշվետվությունների հիման վրա են գոյացել: «Եկամտային հարկի հաշվետվություններն են, որ ներկայացվում է, թե քանի աշխատատեղ կա, և ինչքան է հարկման բազան, և որքան է դրանից, համապատասխանաբար, եկամտային հարկ ձևակերպվում: Ես ներկայացրել եմ վիճակագրությունը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այն պաշտոնական անհերքելի վիճակագրություն է:

Փաշինյանի խոսքով՝ ենթադրվում է՝ աշխատատեղերի այդ փակված հատվածը վերականգնվել է, քանի որ զուտ թվաբանորեն կարող է լինել աշխատատեղ, որ փակվել է ու մինչև այս պահն էլ փակված մնացել է, հնարավոր է աշխատատեղ, որ զրոյից է ստեղծվել:

«Շատ կարևոր է արձանագրել, որ մենք հակաճգնաժամային միջոցառումների մեջ առնվազն մի քանիսն ունենք, որոնց նպատակն է խթանել աշխատատեղերի պահպանումը»,- ասաց վարչապետը՝ նշելով, որ այն ընկերությունները, որոնք  աշխատատեղերի և աշխատավարձային ֆոնդը չեն կրճատել, այդ ընկերություններին դրամաշնորհ է տրվել: Վարչապետը հույս հայտնեց, որ օգոստոսի տվյալներն ավելի լավն են լինելու, քանի որ օգոստոսին զբոսաշրջային ոլորտը աշխատել է ծանրաբեռնված:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում