Կառավարության անդամները և պատգամավորները մեկ րոպե լռությամբ հարգեցին զոհված զինծառայողի հիշատակը

ԿԿարմեն Ղուկասյան

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Տաթևիկ Հայրապետյանը ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ դիմեց ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանին՝ խնդրելով ներկայացնել, թե ինչ իրավիճակ է այս պահին սահմանին, կա՞ արդյոք լարվածություն:

«Ես, հաշվի առնելով իրավիճակը և հուլիսյան դեպքերից հետո մեզ համար շատ ցավալի կորուստը այսօրվա, կխնդրեի բոլոր պատգամավորներին և Կառավարության անդամներին՝ մեկ րոպեով հարգել մեր զինծառայողի հիշատակը»,- ասաց նախարարը:

Կառավարության անդամները և պատգամավորները մեկ րոպեով հարգեցին զոհված պայմանագրային զինծառայողի հիշատակը: 

Նախարարի խոսքով՝ ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումներն իրականացնում են ամրաշինական աշխատանքներ՝ չեզոքացնելու մեր դիրքապահների և մեր դիրքերի գերակայությունը և առավելությունը:

«Այդ իսկ պատճառով օգտագործվում է տարբեր տրամաչափի զենք: Այս իրավիճակն արդեն մոտ երկու շաբաթ է: Մենք տեղեկատվական զսպվածություն ենք ցուցաբերել»,- հայտնեց Տոնոյանը՝ հավելելով, որ առկա ողջ տեղեկությունը տրամադրվում է համանախագահներին: 

«Մենք մի քանի անգամ զգուշացրել ենք, որ առկա չէ այս իրավիճակի զարգացումների, ոչ պատճաճ զարգացումների ռիսկերի նվազեցման որևիցե մեխանիզմ: Այսօր, ցավոք, զոհ ունենք: Համապատասխան միջոցառումներ են ձեռնարկվում, Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է իր մտահոգությունը, զգոնությունը բարձրացրել է: Այդ մտահոգությունը մեզ համար կանխատեսելի է, որովհետև համապատասխան գործողություններ են իրականացվում»,- ասաց նախարարը:

Հիշեցնենք՝ հակառակորդի կրակոցից պայմանագրային զինծառայող է զոհվել:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում