Դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար. պատգամավորը՝ Արայիկ Հարությունյանին

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Արկադի Խաչատրյանն իր ելույթում նշեց՝ կարծում է՝ բոլորն էլ համամիտ են, որ կրթությունն ունի առանցքային կարևորություն  մարդկային կապիտալի զարգացման գործում:

«Կկարողանա՞նք ձևավորել, բարձր զարգացածության մակարդակի հասցնել մարդկային կապիտալը և արտադրողականությունը, կարո՞ղ ենք հասնել նրան, որ մեր երկիրը կլինի բարձր տնտեսական զարգացում ունեցող, ապրող երկիր. չե՞նք կարողանա՝ կտապալենք դա, կմնա երազանքների շարքում:

Պարո՛ն նախարար, Դուք պատասխանատու եք մարդկային կապիտալի զարգացման համար: Գերխնդիրները և գերակա խնդիրները չափազանց շատ են: Արդյոք երկու տարվա մեջ կարո՞ղ էինք այդ խնդիրները լուծել. իհարկե ո՛չ: Կարծում եմ՝ որևէ մեկը չի ակնկալում, որ դրանք բոլորը կլուծվեին, բայց մարդկային կապիտալի զարգացման ռազմավարությունների շուրջ ստանալ հանրային կոնսենսուս, ներկայացնել դա և հիմքերը դնել բոլոր այդ գերակա բարեփոխումների, կարծում եմ՝ բավարար ժամանակ է»,- ասաց պատգամավորը:

Նա նշեց, որ կարծում է՝ բոլորն ուզում են, որ կրթությունը լինի ճանաչելի ամբողջ աշխարհում:

«Ուզում եմ՝ ունենանք այնպիսի գիտական կարողություններ, որ աշխարհի տեխնոլոգիաները կարողանանք յուրացնել և կիրառել այստեղ, իսկ հետագայում նաև լինենք տեխնոլոգիաներ արտադրող և արտահանող երկիր: Ուզում եմ՝ մեզ մոտ ուսուցիչն ունենա բարձր սոցիալական կարգավիճակ, բարձր վարձատրվող մեծ հեղինակություն ունեցող մարդ»,- ընդգծեց Խաչատրյանը՝ նշելով, թե արդյոք այդ ուղղությամբ բավարա՞ր քայլեր են կատարվում և ինչի համար են այդ ամենի փոխարեն, օրինակ՝ մտնել հայագիտական առարկաների բանավեճերի մեջ, որի շուրջ, նրա խոսքով, հանրային կոնսենսուս չկա, և ինչի՞ համար են այդ բուհերի խորհուրդների շուրջ խմորումները:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում