Քաղաքացիներն իրավունք ունեն դժգոհել Ձեր գործունեությունից. պատգամավորը՝ նախարարին

ՄՄարիա Գաբրիելյան

«Լուսավոր Հայաստան» խմբակցությունն անվստահություն է հայտնում ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին: Անվստահության հարցապնդումը ներկայացրեց ԼՀԿ խմբակցության անդամ Աննա Կոստանյանը: 

Դիմելով Ա.Հարությունյանին՝ պատգամավորը նշեց, որ անսխալական մարդ չկա, սակայն սխալվելուց հետո էլ նախարարն իր խոսքերի ճիշտ հակառակ քայլերն է կատարում՝ առանց ընդունելու և շտկելու սխալները: 

Ա.Կոստանյանն ասաց, որ Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի ընտրությունը կազմակերպվել է օրենքի կոպտագույն խախտումներով, և հաղթել է Հարությունյանի համար նախընտրելի թեկնածուն: 

ԵՊՀ-ում, ըստ պատգամավորի, կառավարման ճգնաժամ է, և այդ հարցում խոր ազդեցություն ունի նախարար Հարությունյանը: «Դուք աղաղակում էիք, որ պետությունը չի միջամտում բուհերի կառավարմանը, նրանք ինքնավար են, սակայն ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի ղեկավարի ընտրությունն այլ բան ցույց տվեց»,- ասաց Կոստանյանը:

Նա հայտարարեց, որ ԿԳՄՍ նախարարը սոցիալական անհանդուրժող վերաբերմունք է դրսևորում այն քաղաքացիների նկատմամբ, որոնք դժգոհություն են արտահայտում նրա աշխատանքից: «Բարձրաստիճան պաշտոնյային հարիր չէ նման վերաբերմունքը, բոլորը հավասար ՀՀ քաղաքացիներ են և իրավունք ունեն իրենց դժգոհությունն արտահայտել ձեր գործունեության վերաբերյալ»,- ընդգծեց Ա.Կոստանյանը:  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում