ՄՄարիամ Մխիթարյան

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը կկորցնի Բարբադոսի վերահսկողությունը

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ Երկրորդը կկորցնի Բարբադոսի վերահսկողությունը

Բարբադոսը պաշտոնապես հանրապետություն կդառնա 2021 թվականին: Նախկինում այն գաղութ էր, այժմ ​​անկախ պետություն է Համագործակցության կազմում՝ Լոնդոնի գլխավորությամբ: Այս մասին հայտարարել է Բարբադոսի գլխավոր նահանգապետ Սանդրա Մեյսոնը տեղական խորհրդարանի աշնանային նստաշրջանի բացմանը՝ հայտնում է Barbados Today պորտալը:

Գլխավոր նահանգապետը հիշեցրել է, որ խորհրդարանականները նախատեսում են քննարկել մարիխուանայի օգտագործման մասնակի ապաքրեականացման և նույնասեռականների օրինականացման մասին օրինագծերը:

Բարբադոսը բրիտանական գաղութ էր 1627 թվականից, անկախություն է ձեռք բերել 1966 թվականին: Պետության ղեկավարը Մեծ Բրիտանիայի թագուհին է՝ ի դեմս գլխավոր նահանգապետի: Կարիբյան ավազանում գտնվող այս երկրի բնակչությունը մոտ 300 հազար մարդ է:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում