ՄՄարիամ Մխիթարյան

Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները. Ermenihaber

Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները. Ermenihaber

Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է ծովային սահմանները ճշգրտելու նպատակով Թուրքիայի հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այդ մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը:

Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա:

Միցոտակիսը նաև սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների նկատմամբ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում