Դպրոցներում իրականացվող հակահամաճարակային միջոցառումները լայն աջակցություն ունեն. նախարար

ՆՆարե Ոսկանյան

ԿԳՄՍ նախարարն ասուլիսի ընթացքում անդրադարձավ կրթական հաստատություններում հակահամաճարակային կանոնների պահպանմանը և ուսուցիչների թեստավորմանը, մասնավորապես՝ պոլիկլինիկաներում առկա հերթերին: 

«Նախորդ շաբաթ, երբ այս համակարգը պետք է ներդրվեր, և դասերը վերսկսվեին, ես ասել եմ, որ մենք ամենևին չենք ակնկալում, որ հենց առաջին օրվանից հարյուր տոկոսանոց համապատասխանեցում ենք ունենալու ուղեցույցին, բայց ունենք շատ լավ արդյունք: Առնվազն այն դպրոցներում, որոնք մենք անձամբ այցելել ենք՝ լինեն Երևանում թե մարզերում, հիմնականում արձանագրել ենք ուղեցույցի պահանջների համապատասխանում»,- ասաց նախարարը:

Նա նշեց, որ դպրոցներում հաճախումների թիվը ցույց է տալիս, որ այն միջոցառումները, որոնք իրականացվում են Կառավարության կողմից և մասնավորապես նախարարության կողմից, ունեն աջակցություն, և առաջին օրը աշակերտների 97 տոկոս հաճախում է եղել: 

«Ծնողները ցանկանում են, որ դասապրոցեսը լինի առկա, բայց միաժամանակ պետք է նշեմ, որ այն սահմանափակումները, որոնք կան, առաջին հերթին միտված են ուսուցիչների և աշակերտների առողջության պահպանմանը և համավարակային այս պայմաններում նոր բռնկումներ թույլ չտալուն: Մենք ամենևին չենք ցանկանում և չենք ուզում, որ ունենանք նոր լոքդաուններ, և դպրոցները փակվեն»,- ասաց նախարարը:  

Անդրադառնալով պոլիկլինիկաներում ուսուցիչների՝ հակահամաճարակային կանոնների պահպանմանն ու հերթերին՝ նախարարը նշեց, որ կաշխատեն պոլիկլինիկաների հետ, որպեսզի այդպիսի իրավիճակներ չստեղծվեն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում