ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ը ապօրինի առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի դեմ. ԱՀԿ

ԱՄՆ-ը ապօրինի առևտրային պատերազմ է սկսել Չինաստանի դեմ. ԱՀԿ

Առևտրի համաշխարհային կազմակերպության արբիտրաժային խումբը անհիմն է ճանաչել երկու տարի առաջ չինական ապրանքների նկատմամբ ԱՄՆ-ի սահմանած տուրքերը: Փորձագետները Վաշինգտոնի քայլերը համարել են Սակագների և առևտրի մասին ընդհանուր համաձայնագրի մի քանի հոդվածի խախտում՝ հայտնում է BBC-ն:

Չինաստանը ԱՀԿ-ին բողոք էր ներկայացրել 2018-ին, երբ Դոնալդ Թրամփի վարչակազմը 25 տոկոս տուրք էր սահմանել Չինաստանից մի քանի հարյուր ապրանքի համար, և այդ ժամանակվանից մի քանի անգամ ընդլայնել է ցուցակը: Վաշինգտոնը նման քայլը բացատրեց Չինաստանի հետ բացասական առևտրային հաշվեկշռով:

Պեկինը պատասխանեց համապատասխան միջոցներով, բանակցությունները չհանգեցրին համաձայնության, և ԱՀԿ-ում ստեղծվեց արբիտրաժային հանձնաժողով: Պեկինը ողջունել է հանձնաժողովի որոշումը, սակայն Վաշինգտոնը բողոքարկելու համար դեռ երկու ամիս ժամանակ ունի:

Այս տարվա հունվարին կողմերը սկսեցին կարգավորել առևտրային կապերը, սակայն օգոստոսին ԱՄՆ նախագահը հրաժարվեց բանակցությունները շարունակելուց: Սպիտակ տան ղեկավարը պատճառաբանել էր, որ Չինաստանը կարող էր, բայց չցանկացավ կասեցնել կորոնավիրուսի համաճարակը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում