Անցած ամիսներին Ջուլֆալակյանի հետ ունեցել ենք զրո քննարկում. Հարությունյան

ՆՆարե Ոսկանյան

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր ասուլիսի ընթացքում անդրադառնալով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանի հայտարարությանը, որն ուղղված է նաև նախարարի կառավարման մոտեցումներին, ասաց, որ միայն կարձանագրի այն, որ անցած ամիսներին Ջուլֆալակյանի հետ ունեցել են զրո քննարկում:

«Արսեն Ջուլֆալակյանը կարող էր այդ հարցերը բարձրացնել, և մենք հնարավոր է, որ այդ կոնկրետ քննադատության մի մասն ընդունեինք և շտկումներ անեինք, մի մասի դեպքում էլ բացատրեինք, որ նրա ունեցած փաստերը չեն համապատասխանում իրականությանը: Մենք նման քննարկում չենք ունեցել»,- ասաց Հարությունյանը:

Նա հայտնեց, որ Ջուլֆալակյանի հետ ունեցել է հանդիպում խմբակցությունում՝ մոտ 1-1.5 ամիս առաջ, և այդ հարցերը չեն բարձրացվել, ուստի ինքն այդ ընդհանրական հայտարարությանը չի ցանկանում անդրադառնալ: Շեշտեց, երբ լիներ նման քննարկում, և երբ լիներ կոնկրետացում՝ անպայման այդ հարցադրումներին կլինեին պատասխաններ: Նախարարը նշեց, որ խմբակցության հետ քննարկման ժամանակ շատ հարցադրումներ եղել են օբյեկտիվ, ընկալելի, և դրանք անպայման արտացոլվել են իրենց գործունեության մեջ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում