Մենք հեղափոխություն էինք անում. ԱԺ նախագահի պատասխանը ԼՀԿ պատգամավորին

ԼԼիլիթ Գասպարյան

ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Անի Սամսոնյանն ԱԺ նիստում հիշեցրեց, որ 2018-ին ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հրավառ նյութերով ակցիա է իրականացրել խորհրդարանի դահլիճում: 

Պատգամավորը նշեց, որ այսօր ինքն է ցանկանում ակցիա իրականացրել, սակայն իրեն թույլ չեն տալիս իր պաստառն իր հետ դահլիճ մտցնել: «Ինչո՞ւ ես չեմ կարող իմ անմեղ պաստառը բերել ԱԺ նիստերի դահլիճ: Խնդրում եմ Ձեզ, որպես ԱԺ նախագահի, հրահանգել ձեր աշխատակիցներին՝ թույլ տալ իմ պաստառը ներս մտցնել: Այլապես տպավորություն ունեմ, որ դուք ամեն կերպ փորձում եք խեղդել մեր բոլոր ակցիաները»,- ասաց պատգամավորը: 

«Հարգելի տիկին Սամսոնյան, ես ոչ ոքի չեմ ցանկանում խեղդել: Ցանկանում եք ակցիա անել՝ արեք: Կհասկանանք՝ ինչի մասին է խոսքը, իսկ ինչ վերաբերում է մեր կողմից հրավառ նյութեր դահլիճ ներս բերելուն... մենք հեղափոխություն էինք անում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում