Ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմի փոփոխություններ են նախատեսվում

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովի նիստում քննարկվեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանի ներկայացրած՝ ֆիզիկական անձանց բանկային ավանդների փոխհատուցման շեմի հետ կապված օրենսդրական նախաձեռնությունը երկրորդ ընթերցմամբ ընդունելու հարցը:

«Առաջարկվում է դրամական ձևով 10 միլիոնը դարձնել 16 միլիոն և արտարժույթով՝ 5 միլիոնը դարձնել 7 միլիոն: Նախապատվությունը տվել ենք աճի, փոխհատուցման շեմի դրամական ավանդին: Նախորդ փոփոխությունն այս օրենքում եղել է 5 տարի»,- ասաց Մելքումյանը:

Պատգամավորը նշեց, որ բանկային ավանդների ծավալի առումով սա փոխհատուցում է շուրջ 97.5 -98 տոկոսը, բայց ավանդների թվաքանակի առումով ընդամենը գործում է մոտ 41 տոկոս:

«Սրանից եզրակացություն, որ 2 տոկոս ավանդները կազմում են բանկային ավանդների ծավալի շուրջ 57-58 տոկոսը: Հիմա սրանով մենք մոտ 3-4 տոկոս վեր կբարձրացնենք: Ընդհանուր առմամբ բեռ բանկային  համակարգի համար չի նախատեսվում»,- ասաց Մելքումյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում