Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ԿԿարմեն Ղուկասյան

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վիրտուալ առաջին նիստը

Տեղի է ունեցել հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության վիրտուալ առաջին նիստը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնում են՝ նույնիսկ համավարակի օրերին Միացյալ Նահանգներն ու Հայաստանը շարունակում են համատեղ աշխատանքը ընդհանուր նպատակների կենսագործման ու քաղաքացիների կյանքը բարելավելու ուղղությամբ։

«Այսօր տեղի ունեցավ հայ-ամերիկյան ռազմավարական երկխոսության չորս վիրտուալ նիստերից առաջինը, որտեղ ամերիկյան կողմը ներկայացրեցին ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության տնօրենի փոխտեղակալ Ալեքսանդր Սոկոլովսկին և ԱՄՆ պետքարտուղարության ժողովրդավարության, մարդու իրավունքների ու աշխատանքի հարցերով պետքարտուղարի փոխտեղակալ Կառա ՄքԴոնալդն, իսկ հայկական կողմը` ՀՀ արդարադատության փոխնախարար Քրիստինե Գրիգորյանը և Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահ Հայկուհի Հարությունյանը։

Քննարկման առանցքում Հայաստանի առաջնահերթ ժողովրդավարական բարեփոխումների, այդ թվում՝ կոռուպցիայի դեմ պայքարի և դատաիրավական բարեփոխումների ուղղությամբ գրանցված ձեռքբերումներն էին և հետագա համագործակցությունը։

Մասնակիցներն անդրադարձան կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանի արդեն իսկ կատարած կարևոր քայլերին, որոնց թվում է ԱՄՆ ՄԶԳ-ի շարունակական աջակցությամբ ձևավորված Կոռուպցիայի կանխարգելման նոր հանձնաժողովը։ Ռազմավարական երկխոսության նիստերը կշարունակվեն աշնան ընթացքում, իսկ ամփոփիչ նիստը տեղի կունենա մայրաքաղաք Վաշինգտոնում եկող ամսվա ընթացքում»,- հայտնում են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում