ԼԼիլիթ Գասպարյան

ՀՀ ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տարածաշրջանային, միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ

ՀՀ ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը քննարկել են տարածաշրջանային, միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ

Սեպտեմբերի 14-ին Եգիպտոսում պաշտոնական այցով գտնվող ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանին ընդունել է ԵԱՀ նախագահ Աբդել Ֆաթթահ Ալ-Սիսին:

Նախարար Մնացականյանը խորին երախտագիտություն է հայտնել ջերմ ընդունելության համար՝ վերահաստատելով հայկական կողմի պատրաստակամությունը քայլեր ձեռնարկելու հայ-եգիպտական  համագործակցության առավել ընդլայնման և ամրապնդման շուրջ։ Որպես համագործակցության գերակա ուղղություններ` զրուցակիցներն առանձնացրել են ՏՏ, էլեկտրոնային կառավարման, դեղագործության, զբոսաշրջության և գիտակրթական ոլորտները:

Հայաստանի ԱԳ նախարարը և Եգիպտոսի նախագահը բարձր են գնահատել ավանդական բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-եգիպտական հարաբերությունները՝ արժևորելով եգիպտահայ համայնքի կամրջող դերակատարությունը երկու երկրների և ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում: ՀՀ ԱԳ նախարարը արժևորել է Եգիպտոսի պատմական դերը և ներկայիս փորձառությունը կրոնական բազմազանության և համերաշխության պահպանման ու ամրապնդման գործում:

Զրուցակիցները քննարկել են տարածաշրջանային և միջազգային խաղաղության և անվտանգության հարցերի լայն շրջանակ։ Այս առնչությամբ ՀՀ ԱԳ նախարարը մտահոգություն է հայտնել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում  անկայունություն արտահանելու փորձերի առնչությամբ՝ այդ համատեքստում կարևորելով խաղաղության և անվտանգության պահպանմանը միտված միջազգային համագործակցությունը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում