ԿԿարմեն Ղուկասյան

ԼՀԿ-ն առաջարկում է Արկադի Խաչատրյանին ընտրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

ԼՀԿ-ն առաջարկում է Արկադի Խաչատրյանին ընտրել ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նախագահ

ԱԺ Կանոնակարգ սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածի երկրորդ և երրորդ մասերի համաձայն՝ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը ֆինանսավարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թափուր պաշտոնում առաջադրել է Արկադի Խաչատրյանի թեկնածությունը:

Թեկնածուին ներկայացնելու համար ամբիոնին մոտեցավ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը, որը ներկայացրեց Խաչատրյանի կենսագրությունը:

Այնուհետ ելույթ ունեցավ Արկադի Խաչատրյանը: Նա իր խոսքում շնորհակալություն հայտնեց Մանե Թանդիլյանին կատարած աշխատանքի համար:

«Ափսոսանքով պետք է նշեմ, որ նա ստիպված էր առողջական խնդիրների պատճառով վայր դնել մանդատը»,- ասաց պատգամավորը՝ մաղթելով շուտափույթ ապաքինում:

Նրա խոսքով՝ հանձնաժողովը կարևորագույն հանձնաժողովներից է:

«Չափազանց կարևորում եմ պառլամենտական վերահսկողությանը միտված աշխատանքների իրականացումը, և բնականաբար, կարևորագույն նպատակներից կլինի հենց այդ աշխատանքներին ուղղված արդյունավետ միջավայր ձևավորելը»,- հավելեց Խաչատրյանը:

Հանձնաժողովի նախագահի ընտրության քվեարկությունը տեղի կունենա վաղը՝ սեպտեմբերի 15-ին, ժամը 12:30-14:00-ն, ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում:

«Այսինքն՝ մենք առավոտյան կսկսենք ՍԴ դատավորների ընտրությունը, դա կամփոփենք, դրանից հետո նոր տեղի կունենա ֆինանսաբյուջետային հանձնաժողովի նախագահի քվեարկությունը»,- տեղեկացրեց Հաշվիչ հանձնախմբի նախագահ Վահագն Հովակիմյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում