ՆՆարե Ոսկանյան

Ունեմ սկզբունքներ, որոնց վրայով պատրաստ չեմ անցնել ոչ մի պարագայում. Շաթիրյան

Ունեմ սկզբունքներ, որոնց վրայով պատրաստ չեմ անցնել ոչ մի պարագայում. Շաթիրյան

Ազգային ժողովում Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունների քննարկման ժամանակ թեկնածուներից Էդգար Շաթիրյանը, անդրադառնալով պատգամավոր Արման Բաբաջանյանի հարցին, թե արդյոք կարողացե՞լ է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մյուս անդամներից պարզել «տոտալ անվստահության պատճառները», ասաց.

«Կարծում եմ՝ տոտալ անվստահության պատճառները իմանալու անհրաժեշտությունն էր բացակայում: Ինձ համար գոյություն ունեն որոշակի արժեքներ, սկզբունքներ, որոնց վրայով պատրաստ չեմ անցնել ոչ մի պարագայում՝ անկախ նրանից՝ ինձ ինչ պաշտոն է առաջարկվում»,- ասաց Շաթիրյանը:

Շաթիրյանը նաև նշեց՝ հաճախ Բաբաջանյանն իրեն մեղադրել է նրանում, որ նախորդ իշխանությունների օրոք հանցավոր մասնակցություն է ունեցել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքի և հարակից օրենքների ընդունմանը: Շաթիրյանն ընդգծեց, որ հրապարակավ բարձրաձայնում է, որ այդ օրենքը կատարելագործման կարիք ունի, և ինքը ևս ընդգրկված է եղել այդ օրինագծերի փաթեթի մշակմամբ զբաղվող աշխատանքային խմբի կազմում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում