ՆՆարե Ոսկանյան

ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության քվեարկությունը ԱԺ-ն կանցկացնի սեպտեմբերի 15-ին

ՍԴ դատավորի թեկնածուի ընտրության քվեարկությունը ԱԺ-ն կանցկացնի սեպտեմբերի 15-ին

Ազգային ժողովն այսօր քննարկեց Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածությունները: Ընտրությունը կկատարվի գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ընդհանուր թվի ձայների 3/5-ով:

ԱԺ Հաշվիչ հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ներկայացրեց, որ քվեարկությունն անցկացվելու է ԱԺ նիստերի դահլիճի հարևանությամբ գտնվող նախասրահում, վաղը՝ առավոտյան ժ. 10:10-11:40-ը:

«Մենք առավոտյան կգանք, կգրանցվենք, նիստը կմեկնարկի, զուգահեռ տեղի կունենա քվեարկությունը»,- տեղեկացրեց Հովակիմյանը:

Պատգամավորներին տրվելու է քվեարկվող թեկնածուներից յուրաքանչյուրի համար առանձին քվեաթերթիկ, որում նշված է թեկնածուի անունը:

Հիշեցնենք, որ նախագահ Արմեն Սարգսյանն ՍԴ դատավորի թեկնածու է առաջադրել Արթուր Վաղարշյանին, Կառավարությունը՝ Էդգար Շաթիրյանին, Դատավորների ընդհանուր ժողովը՝ Երվանդ Խունդկարյանին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում