ՄՄարիամ Մխիթարյան

ՄՕԿ-ը ցնցված է իրանցի ըմբիշի մահապատժից

ՄՕԿ-ը ցնցված է իրանցի ըմբիշի մահապատժից

Միջազգային օլիմպիական կոմիտեն «ցնցված է» 27-ամյա իրանցի ըմբիշ Նավիդ Աֆկարիի մահապատժից: Amnesty International-ը տեղեկացրել է, որ մահապատիժն իրականացվել է գաղտնի: Այս որոշման դեմ բողոքի ակցիա է անցկացվել նախորդ օրը Լոնդոնում Իրանի դեսպանատան առջև՝ տեղեկացնում է Euronews-ը:

Ավելի վաղ մարզիկների միջազգային երկու առաջատար ասոցիացիաներ` Global Athlete-ը և World Players United-ը, դիմել էին Թեհրանին մահապատիժը չիրականացնելու խնդրանքով:

Աֆկարին մեղադրվում էր 2018 թվականին Շիրազ քաղաքում անվտանգության ծառայողին սպանելու, ինչպես նաև հակակառավարական ցույցերին մասնակցելու համար: Մահապատժի մասին լուրից հետո ասոցիացիաները կոչ էին արել ՄՕԿ-ին՝ «Իրանին հանել» կազմակերպության անդամների ցուցակից:

Անցյալ շաբաթ էլ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն էր Թեհրանին կոչ արել չիրականացնել Աֆկարիի մահապատիժը: Նրա խոսքով՝ մարզիկի ամբողջ հանցանքը «հակակառավարական փողոցային ցույցին մասնակցելն էր»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում