Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

ՆՆարեկ Սահակյան

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի հանձնաժողովը նիստ է գումարել

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական հարցերի  հանձնաժողովը նիստ է գումարել

Արցախի ԱԺ ֆինանսաբյուջետային և տնտեսական կառավարման հարցերի մշտական հանձնաժողովը՝ Արթուր Հարությունյանի նախագահությամբ սեպտեմբերի 14-ին հրավիրել է նիստ, տեղեկացնում են ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժնից:

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Պողոսյանը հանձնաժողովի քննարկմանն է ներկայացրել «Շահութահարկի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը: Հանձնաժողովը քննարկել և դրական եզրակացությամբ առաջարկել է օրենքը ներառել ԱԺ հերթական նիստի օրակարգում:

Հաջորդիվ հանձնաժողովը լսել է Հաշվեքննիչ պալատի 2019թ. գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը, որը ներկայացրել է Հաշվեքննիչ պալատի անդամ Շուշանիկ Հայարապետյանը:

Պատգամավորները Շուշանիկ Հայրապետյանին առաջադրել են պալատի կողմից արձանագրած ոլորտային խախտումների վերաբերյալ հարցեր: Ներկայացվել է առաջարկություն՝ հաշվետվության ոլորտային քննարկումներ կազմակերպել ԱԺ մշտական հանձնաժողովներում:

Հանձնաժողովի նիստին ներկա է եղել նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում