Այսօրվա քվեարկությունից է կախված լինելու երկրում ժողովրդավարության ամրապնդման գործընթացը. Բաբաջանյան

ՆՆարե Ոսկանյան

Ազգային ժողովում քննարկվում է Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածուի ընտրության հարցը։ ՍԴ դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածության քննարկումից հետո ելույթ ունեցավ միայն պատգամավոր Արման Բաբաջանյանը: Նա նշեց, որ իր ելույթը Վաղարշյանի անձին նվիրված չէ, և ընդհանրական ելույթ է պատրաստել:

«Արևելյան գործընկերության քաղաքացիական հասարակության ֆորումի Հայաստանի ազգային պլատֆորմը, որը միավորում է 230 հասարակական կազմակերպություն, ԱԺ-ից պահանջում է մերժել առաջադրված երեք թեկնածուներին և սկսել ՍԴ դատավորի ընտրության նոր գործընթաց»,- ասաց Բաբաջանյանը:

Բաբաջանյանն ընդգծեց, որ այսօր կարևոր քննարկում է հետհեղափոխական Հայաստանի կյանքում: Նա շեշտեց, որ այսօրվա քննարկումներից ու քվեարկությունից է կախված լինելու հեղափոխության ու, որպես դրա հետևանք, երկրում ժողովրդավարության ամրապնդման ու կայացման գործընթացը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում