ԹԹերեզա Կասյան

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լորդ Արա Դարզիի հետ

Նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել լորդ Արա Դարզիի հետ

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպում է ունեցել Լոնդոնի Կայսերական քոլեջի Գլոբալ առողջության նորարարության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր, լորդ Արա Դարզիի հետ՝ տեղեկացնում են նախագահի մամուլի գրասենյակից:

Նախագահ Սարգսյանն ու լորդ Արա Դարզին անդրադարձել են, մասնավորապես, նախագահական ATOM ծրագրի շրջանակում համագործակցության հեռանկարներին, հատկապես որ լորդ Դարզին 2020-ի սեպտեմբերի 1-ից ստանձնել է Բրիտանական գիտության ասոցիացիայի (BSA) նախագահությունը: Այդ համատեքստում քննարկվել է ATOM-ի շրջանակում «Արհեստական բանականություն և հանրային առողջություն» թեմայով ծրագիր իրականացնելու հնարավորությունը:

Նախագահ Արմեն Սարգսյանը լորդ Արա Դարզիին հրավիրել է որպես բանախոս հանդես գալու այս տարվա հոկտեմբերի 10-11-ը Հայաստանում կայանալիք Մտքերի հայկական երկրորդ գագաթնաժողովում։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում