Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Նոր կենսաչափական փաստաթղթերի ճանաչման հետ ընտրատեղամասերում տեխնիկական խնդիր չկա. պարզաբանում

ՏԻՄ ընտրությունների ընթացքում ենթադրյալ իրավախախտումների վերաբերյալ 3 ահազանգ է ստացվել․ ՆԳՆ

ԿԸՀ-ն հրապարակել է ժամը 11:00-ի դրությամբ ՏԻՄ ընտրությունների մասնակցության արդյունքները

«ԱՄՆ դեսպանների՝ մշակութային արժեքների պահպանության հիմնադրամն» աջակցել է եզակի ձեռագրերի և արխիվային վավերագրերի պահպանության աշխատանքներին Մատենադարանում

Տարասյանը պարզաբանեց Արթուր Վաղարշյանին երկրորդ անգամ ՍԴ դատավորի թեկնածու առաջադրելու որոշումը

ՆՆարե Ոսկանյան

ՀՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Էմիլ Տարասյանը ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանի հարցին ի պատասխան մեկնաբանեց Արթուր Վաղարշյանի թեկնածությունը ՍԴ դատավորի պաշտոնում երկրորդ անգամ առաջադրելու հանգամանքը:

Տարասյանը նշեց, որ թեկնածուներն իրենց կամքը արտահայտել են, և հայտարարության հիման վրա եղել է  հրապարակային հայտարարություն, թեկնածուներն առաջադրել են իրենց թեկնածությունները: Նա ընդգծեց, որ ձևավորվել է մասնագիտական աշխատանքային խումբ, և մասնագիտական տեսական զրույցում առավել շատ դրական  կարծիք հավաքած թեկնածուների վերաբերյալ աշխատանքային խմբի անդամները ներկայացրել են կարծիքներ:

«Առավել դրական կարծիք հավաքած այդ երեք թեկնածուները ներկայացվել են հանրապետության նախագահին:  Վահե Գրիգորյանը երկու անգամ առաջադրվել է տարբեր գումարման ԱԺ-ներում: Երբ այդ երեք դրական թեկնածուներից մեկն առաջադրվել է և հնարավորություն է ունեցել երկրորդ անգամ առաջադրվելու, համաձայնեք, որ արդարացի չէր լինի մնացած թեկնածուներին առնվազն այդ հնարավորությունը չընձեռնել: Երբ Գոռ Հովհաննիսյանը  հրաժարվել է, Արթուր Վաղարշյանը համաձայնել է՝ զուտ արդարացիության սկզբունքից ելնելով առաջադրվել է  Արթուր Վաղարշյանի թեկնածությունը»,- ասաց Տարասյանը:

Վահագն Հովակիմյանը, սակայն պատասխանը մտահոգիչ համարեց՝ նշելով, որ այս գումարման պատգամավորները չեն փոխվել, իսկ Վահե Գրիգորյանի դեպքում գործ ունեին 6-րդ գումարման և 7-րդ գումարման խորհրդարանների հետ, և նոր խորհրդարանի կազմը 90 տոկոսով տարբերվում է նախորդից:

Տարասյանն ընդգծեց, որ նախագահի աշխատակազմը ՍԴ դատավորի թեկնածուի առաջադրումը դիտարկել է ոչ թե որպես քաղաքական գործընթացի մի մաս, այլ մասնագիտական դաշտում:

«Երբ եղել են ցանկություն հայտնողներ, և ցանկություն հայտնողներից  առավելագույն քանակի ձայներ հավաքած երեք թեկնածու, և արդեն ևս մեկ թեկնածու ունեցել է հնարավորություն երկրորդ անգամ առաջադրվելու: Նշեմ, որ այդ թեկնածուները չեն առաջադրվել նախագահի աշխատակազմի կողմից, այլ իրենք են ցանկություն հայտնել, և արդարացի չէր լինի, որ հնարավորություն չտրվեր մյուս թեկնածուներին առաջադրելու»,- ասաց Տարասյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում