ՄՄարիամ Մխիթարյան

Ռուսաստանում ամփոփվում են միասնական քվեարկության արդյունքները

Ռուսաստանում ամփոփվում են միասնական քվեարկության արդյունքները

Ռուսաստանի 83 համայնքում անցկացվել է տարբեր մակարդակի ինը հազար ընտրություն: 18 համայնքում քաղաքացիները ընտրել են մարզերի ղեկավարներ: Վերջին տվյալների համաձայն՝ բոլոր գործող մարզպետներն ու պաշտոնակատարները առաջատար են՝ հավաքել են ձայների 50%-ից ավելին: Քաղաքային մակարդակի ընտրություններում որոշ հաջողություններ ցույց են տալիս Ալեքսեյ Նավալնու «Խելացի քվե» շարժման թեկնածուները՝ տեղեկացնում է РИА Новости-ն:

Ընդհանուր առմամբ ընթացիկ քարոզարշավը տևեց 3 օր, երկուսում քվեարկեցին ժամանակից շուտ՝ տեղամասերում մարդկանց կուտակումներից խուսափելու համար: Ընտրողների ակտիվությունը բավականին բարձր է եղել: Ըստ ԿԸՀ-ի նախագահ Էլլա Պամֆիլովայի, կան տեղեկություններ մի քանի խախտումների մասին, որոնք դեռ պետք է ճշտվեն: Դիտորդներն էլ հայտնում են ընտրատեղամասերում զանգվածային խախտումների և անօրինականության մասին:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում