Սեպտեմբերի 12-ը՝ 60 վայրկյանում

ՆՆարե Ոսկանյան

Հայաստանը նշում է Սպարապետի օրը: Սյունիքում տոնական միջոցառումներ են անցկացվել. հարգանքի տուրք է մատուցվել Մխիթար Սպարապետի շիրմին. տեղի է ունեցել առանձին զրահատանկային գումարտակի 15 զինծառայողի զինվորական երդման արարողությունը:

Դհոլ ու զուռնա է հնչել Խնձորեսկի կամրջին. խնձորեսկցիներ դիմավորել են վարչապետին:

Դիտակետին հարակից տարածքը վերակառուցվելուց հետո հավակնում է դառնալ գրավիչ վայրերից մեկը. վարչապետը ծանոթացել է Հին Գորիսի վերականգնման աշխատանքին:

Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել: Քննարկվել է իշխանությունների փոխհամագործակցության սկզբունքը Սահմանադրությամբ ամրագրելու հարցը:

Իրավունքի չարաշահումը կսահմանափակվի: Արդարադատության նախարարությունը խորհրդարան է ներկայացրել ՀՀ քրեական դատավարության նոր օրենսգրքի նախագիծ:

Մեկ շաբաթում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 310 անգամ:

Օրվա կորոնաթիվը. հաստատվել է կորոնավիրուսի 172 նոր դեպք, առողջացել է 171 քաղաքացի:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում