ԱԱրման Գալոյան

Երկուշաբթի կշարունակվի Հրայր Թովմասյանի և նրա սանիկի գործով դատական նիստը

Երկուշաբթի կշարունակվի Հրայր Թովմասյանի և նրա սանիկի գործով դատական նիստը

Երկուշաբթի՝ սեպտեմբերի 14-ին, Երևանի ընդհանուր իրավասության դատարանում տեղի կունենա Սահմանադրական դատարանի դատավոր Հրայր Թովմասյանի և նրա սանիկի՝ արդարադատության նախարարության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանի գործով դատական նիստը:

Նախորդ դատական նիստը, որ նշանակված էր սեպտեմբերի 7-ին, հետաձգվել էր ամբաստանյալ Նորայր Փանոսյանի բացակայության պատճառով: Նա դատարան էր ուղարկել պարետատան որոշումը, ըստ որի՝ իրեն որպես կորոնավիրուսով վարակված անձի հետ շփում ունեցածի, ցուցվել է ինքնամեկուսացում: 

Հիշեցնենք՝ Հրայր Թովմասյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելու համար։ Իսկ նրա սանիկը՝ ՀՀ արդարադատության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նորայր Փանոսյանը, մեղադրվում է ՀՀ ՔՕ-ի 308-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։

Ըստ քրեական գործի նյութերի՝ Հրայր Թովմասյանը 2012-2013 թթ. ընթացքում, իր պաշտոնեական դիրքն օգտագործելով ծառայության շահերին հակառակ, Երևանի Կենտրոնում նոտարական տարածքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելու շահադիտական դրդումներով՝ ՀՀ արդարադատության նախարարության համապատասխան տեսչության պետ, իր հետ քավոր-սանիկական փոխհարաբերությունների մեջ գտնվող անձի հետ հանցակցությամբ, օգտագործելով նոտարների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորությունները, մասնագիտական գործունեությանը միջամտելու, աշխատանքից ազատելու սպառնալիքով խոչընդոտել է նոտարների կողմից նշված հասցեում գտնվող տարածքի անհատույց օգտագործման իրենց իրավունքից դատական կարգով օգտվելու գործընթացը: Այնուհետև, հիշյալ տարածքի նկատմամբ իր՝ փաստացի տիրապետման, տնօրինման և օգտագործման իրավունքը քողարկելու անձնական մղումներից ելնելով՝ Թովմասյանն այլ անձի անվամբ ձեռք է բերել այն:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում