ԱԱրման Գալոյան

Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի նախագահն ընդունել է Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը սեպտեմբերի 12-ին ընդունել է Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանի գլխավորած պատվիրակությանը:

Արայիկ Հարությունյանը իր գոհունակությունն է հայտնել ձևավորված համագործակցության բարձր մակարդակից՝ ընդգծելով Մատենադարան - Գանձասար գիտամշակութային կենտրոնի 5-ամյա արդյունավետ գործունեության փաստը: Նախագահ Հարությունյանի խոսքով՝ կարևոր է, որ հարաբերությունների հետագա զարգացումը կրի ինստիտուցիոնալ բնույթ, որտեղ հիմնական դերակատարում կարող է ունենալ բուհերի հետ համագործակցության սերտացումը:

Վահան Տեր-Ղևոնդյանը շնորհակալություն է հայտնել նախագահին՝ ցուցաբերած պետական մեծ օժանդակության համար՝ նշելով, որ առանց ԱՀ Կառավարության գործուն աջակցության դժվար կլիներ Արցախում գործունեության ծավալումը: Նրա խոսքով՝ իրենց գործեունեության հիմքում դրված են գիտական աշխարհում Արցախի շահերի պաշտպանությունը և այս առումով թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից պատմական և մշակութային կեղծարարության դեմ փաստարկված հակազդումը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում