ԱԱրման Գալոյան

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կհամալրվի նոր կադրերով

ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունը կհամալրվի նոր կադրերով

Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է համակարգը երիտասարդ կադրերով համալրելու գործընթացը: ՀՀ ՊԵԿ ուսումնական կենտրոնում մեկնարկել է ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն ընդունվելու համար նախնական հարցազրույցի փուլն անցած ավելի քան 70 մասնակիցների համար նախատեսված մեկամսյա նախապատրաստական դասընթացը: 

Դասընթացի ժամանակ մասնակիցները ձեռք կբերեն հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչությունում աշխատելու համար անհրաժեշտ տեսական և գործնական գիտելիքներ: Մասնավորապես, նրանք կծանոթանան հարկային հանցագործությունների, տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցատեսակների, նյութերի նախապատրաստման, քրեական գործի հարուցման, հարկային հսկողության իրականացման առանձնահատկություններին, ինչպես նաև հարկային իրավախախտումների և օպերատիվ-հետախուզական գործունեության տեսակներին և ոլորտին առնչվող այլ հասկացություններին: 

Դասընթացի ավարտին կանցկացվի թեստավորում, և այն հաջողությամբ հաղթահարած մասնակիցները հնարավորություն կստանան պայմանագրային հիմունքներով աշխատանքի անցնելու ՊԵԿ հետաքննության և օպերատիվ-հետախուզության վարչության տարբեր ստորաբաժանումներում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում