ԱԱրման Գալոյան

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը բարձր է գնահատել ԱՆ-ի հետ համագործակցությունը

ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության ղեկավարը բարձր է գնահատել ԱՆ-ի հետ համագործակցությունը

Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանն այսօր առցանց հանդիպման ընթացքում հրաժեշտ է տվել Հայաստանում առաքելությունն ավարտող՝ ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն Դեբորա Գրիզերին և շնորհակալություն հայտնել վերջինիս գերազանց համագործակցության համար։

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանը, արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանը, այլք։

Նախարարը բարձր է գնահատել Դեբորա Գրիզերի անձնական ներդրումը բարեփոխումների լայն օրակարգում ներառված ծրագրերը համատեղ ջանքերով իրականացնելու համար, մասնավորապես կարևորել է ԱՄՆ ՄԶԳ-ի աջակցությամբ գործող ԱՆ «Օրենսդրության զարգացման և իրավական հետազոտությունների կենտրոն» հիմնադրամի աշխատանքը և հաջողություն մաղթել տիկին Գրիզերին հետագա գործունեության ընթացքում՝ հույս հայտնելով, որ Հայաստանից հեռանում է լավ տպավորություններով և վերադառնալու ցանկությամբ։ Ռուստամ Բադասյանը նաև վստահություն է հայտնել, որ նախարարությունը նույն ակտիվությամբ կշարունակի համագործակցությունը ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության հետ և այդ համատեքստում ողջունել ու բարի գալուստ է մաղթել տնօրենի պաշտոնակատար Դեյվիդ Հոֆմանին։

Դեբորա Գրիզերը նույնպես բարձր է գնահատել Արդարադատության նախարարության հետ համագործակցությունը և վստահեցրել, որ աշխատանքային լավ փորձ ունեցող Դեյվիդ Հոֆմանը կնպաստի ձևավորված արդյունավետ փոխգործակցության ամրապնդմանը։

Առցանց հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր, որոնք վերաբերել են դատաիրավական և հակակոռուպցիոն ոլորտներում համագործակցությանը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում