ԿԿարմեն Ղուկասյան

Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Մակունց

Հայաստանը շարունակելու է օգտագործել միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում. Մակունց

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը Ֆեյսբուքի էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով ԱՄՆ-ում 2001 թ. սեպտեմբերի 11-ին կատարված ահաբեկչական գործողությանը:

«2001 թ․ սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունները Ամերիկայի Միացյալ Նահանգներում ողբերգություն էին ոչ միայն ամերիկացի ժողովրդի, այլև ամբողջ աշխարհի համար։

Հայ ժողովուրդը, ինչպես աշխարհի առաջադեմ հանրությունը, նույնպես դատապարտում է ահաբեկչությունը և վստահ է, որ ահաբեկչությունը սահմաններ չի ճանաչում և կարող է հաղթահարվել ու կանխվել միայն համատեղ ջանքերի միջոցով, ուստի այդ հարցում համագործակցությունն ԱՄՆ-ի հետ շատ կարևոր է։

Հայաստանը շարունակելու է օգտագործել գոյություն ունեցող միջազգային տարբեր մեխանիզմներն ու հարթակները՝ ահաբեկչության դեմ պայքարի հարցում։

Հայ-ամերիկյան բարեկամական խմբի անունից մեր զորակցությունն ենք հայտնում ամերիկացի ժողովրդին և մեր գործընկերներին»,- գրել է Լիլիթ Մակունցը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում