ՆՆարե Ոսկանյան

Ավտովթարից մահացել է ASALA-ի անդամներից Աբրահամ Թովմասյանը

Ավտովթարից մահացել է ASALA-ի անդամներից Աբրահամ Թովմասյանը

Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ՀԱՀԳԲ, ASALA) ազատամարտիկներից Աբրահամ Թովմասյանը Լիբանանում մահացել է ավտովթարից: Դեպքը տեղի է ունեցել սեպտեմբերի 5-ին: Այդ մասին տեղեկանում ենք ՀԱՀԳԲ Ֆեյսբուքի էջում տեղադրված հայտարարությունից, որում ասվում է.

«Էրբիլում ընկեր Հակոբ Տաղլյանի մահից ընդամենը երկու շաբաթ հետո այս նոր կորուստը ծանր հարված է մեր շարքերին և նորոգում է մեր վիշտը:

 
Ընկեր Աբրահամը կազմակերպությանն անդամակցել է 1980-ականների սկզբին: Մեր կազմակերպության ռազմակայաններից մեկի համապատասխան մարզումներից հետո նա շատ աշխույժ գործունեություն է ծավալել 1980-ական թվականներին մասնավորապես Եվրոպայում: Նա խմբային հարձակում է գործել Փարիզում թուրքական օդանավային ընկերության գլխավոր գրասենյակի վրա՝ իրականացնելով «Շապին Գարահիսար» գործողությունը, որի համար դատապարտվել է 2,5 տարվա բանտարկության: 1985-ի առաջին օրերին վերադառնալով Լիբանան՝ նա իր պայքարը շարունակել է Հայկական ժողովրդային շարժման մեջ՝ նպաստելով ՀԺՇ-ի Լիբանանի մասնաճյուղի աշխատանքներին:
 
Ընկեր Աբրահամ Թովմասյանը համեստ էր, ծառայասեր, միշտ պատրաստ՝ անմնացորդ նվիրմամբ կատարել իրեն հանձնարարված ամենադժվար պարտականությունները: Հայկական զինյալ ազատագրական պայքարին ներդրումը նրա անունը պայծառ պիտի պահի մեր պայքարի պատմության մեջ:
 
Սեպտեմբերի 14-ին՝ ժամը 14:00-ին, Երևանի Եռաբլուր պանթեոնում ընկեր Աբրահամի հիշատակի համար հոգեհանգստյան արարողություն կկատարվի: Աբրահամ Թովմասյանի հիշատակը վառ կմնա իր պայքարի մարտական ու գաղափարական ընկերների շրջանում: Փա՛ռք, նրա հիշատակին»:
 
 

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում